Եվրամիությունը Մոլդովայի և Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրերը կստորագրի հունիսից ոչ ուշ
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Եվրամիությունը մտադիր է Մոլդովայի և Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրերը, որոնք ներառում են ազատ առևտրի գոտու ստեղծումը, ստորագրել 2014 թվականի հունիսից ոչ ուշ: Այդ մասին ասված է Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համաձայնագրերի ստորագրումը պլանավորված է 2014 թվականի օգոստոսին:
«Եվրամիությունը վերահաստատում է Վրաստանի և Մոլդովայի հետ քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրացումն այսուհետև էլ ամրապնդելու ձգտումը: Մենք հաստատում ենք Մոլդովայի և Վրաստանի հետ ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրման մեր նպատակը, որոնք անցյալ տարվա նոյեմբերին նախաստորագրվել են Վիլնյուսում»,-նշվում է փաստաթղթում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու