Լոնդոնում բացվում է «գերգործակալ» Ջեյմս Բոնդի ավտոմոբիլների ցուցահանդեսը
Աշխարհ
Լոնդոնում բացվում է «գերգործակալ» Ջեյմս Բոնդի ավտոմոբիլների խոշորագույն հավաքածուի ցուցահանդեսը: Լոնդոնի կինոյի թանգարանում «Բոնդը շարժման մեջ» ցացադրանքը կտեւի ուղիղ մեկ տարի: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ընդամենը ցուցադրվում են ավելի քան 50 փոխադրամիջոցներ: Բացի ավտոմեքենաներից, ցուցադրության հյուրերը կարող են տեսնել կատերներ, մոտոցիկլետներ եւ նույնիսկ ինքնաթիռներ, որոնք գործի են դրվել նկարահանումների ժամանակ:
Առավել աչքի ընկնող ցոցանմուշների թվում են Lotus Esprit S1 ավտոմոբիլ-սուզանավը «Լրտեսը, որն ինձ սիրում Է» ֆիլմից, Rolls-Royce Phantom III-ը «Գոլդֆինգերից», ինչպես նաեւ Aston Martin DB5-ը «Ոսկե աչքը» կինոժապավենից: Այս փոխադրամիջոցներն օգտագործել են «007» գործակալի բոլոր վեց դերակատարները՝ Շոն Քոներիից մինչեւ Դենիել Քրեյգը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ցուցահանդեսը բացվում Է Յան Ֆլեմինգի ստեղծագործությունների հերոսի մասին առաջին ֆիլմի Էկրան բարձրանալուց ավելի քան կես դար անց: Ֆլեմինգը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել Է Մեծ Բրիտանիայի հետախուզությունում, Բոնդի մասին գրել Է 12 վեպ եւ պատմվածքների երկու ժողովածու: Դրանց հիման վրա Էլ ստեղծվել Է երկու տասնյակից փոքր-ինչ ավելի սուրսյուժետային ֆիլմերից բաղկացած հռչակավոր շարքը, որն այսօր Էլ չի կորցնում իր ժողովրդականությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու