Ադրբեջանը Իրանին տասնմեկ կալանավոր է հանձնել
Աշխարհ
Ադրբեջանը Իրանին է հանձնել իր երկրում պատիժ կրող 11 իրանցու: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» պարբերականը:
Հանձնումը տեղի է ունեցել իրանաադրբեջանական սահմանին: Այն իրականացվել է Ադրբեջանի և Իրանի միջև կալանավորների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Մոլային նշել է, որ նման քայլի դիմելու պատճառներից մեկն էլ եղել է այն հանգամանքը, որ այդ իրանցիների բարեկամները չեն կարողացել ամեն անգամ գալ Ադրբեջան նրանց այցելության:
Այս պահին Ադրբեջանում կան 210 իրանցի կալանավորներ: Նրանց մեծամասնությունը պատիժը կրում է թմրանյութերի կիրառման և դրանց տեղափոխման համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն