Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ուկրաինան լավ հարևաններ ու բարեկամներ են լինելու
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կապրեն որպես լավ հարևաններ ու բարեկամներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ մարտի 21-ին ելույթ ունենալով Դաշնության խորհրդում:
«Ցանկանում ենք, որ Ուկրաինայում հաստատվի հանգստություն ու կայունություն, համոզված ենք, որ մենք ապրելու ենք բարիդրացիության ու բարեկամության պայմաններում»,-ասել է նա:
Կարասինը նաև նշել է, թե Մոսկվան հուսով է, որ Ուկրաինայի հետ այցագրային ռեժիմ չի սահմանվի, քանի որ դա բացասաբար կանդրադառնա երկու երկրների շարքային քաղաքացիների վրա:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)