Ղրիմի բռնակցման վերաբերյալ Արևմուտքի պնդումները վիրավորում են ղրիմցիներին. Լավրով
Աշխարհ
«Բռնակցում» տերմինը, որն արևմտյան առանձին քաղաքական գործիչների կողմից օգտագործվում է Ղրիմի հանրաքվեի վերաբերմամբ, վիրավորանք է ղրիմցիների համար, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը մարտի 21-ին մասնակցել է Դաշնային խորհրդի արտահերթ նիստին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Նախարարի խոսքով՝ երբ ինքը լսում է «բռնակցում» բառը, իր մեջ ցանկություն է առաջանում գործընկերներին առաջարկել դիտելու Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների տեսաժապավենները նախքան հանրաքվեն, դրա անցկացման օրը և դրանից հետո, երբ ղրիմցիները ռուսաստանյան անձնագրեր են ստանում:
«Այդ ուրախությունը, անխառն երջանկությունը հնարավոր չէ խաղալ, հնարավոր չէ ձևացնել, բեմադրել, ուստի, երբ այդ պայմաններում «բռնազակցում» տիպի տերմիններ են օգտագործում, ես կարծում եմ, որ դա վիրավորում է քաղաքացիներին, վիրավորում է կամաարտահայտման նրանց անկապտելի իրավունքը, որից նրանք լիովին օգտվեցին»,-ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու