Ռուսաստանն առայժմ ձեռնպահ կմնա ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցներից. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանն առայժմ ձեռնպահ կմնա ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցներից և Ուկրաինայի հետ այցագրային ռեժիմ սահմանելուց, հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի՝ մարտի 21-ին կայացած նիստում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ինչ վերաբերում է առաջինին՝ ամերիկյան պատժամիջոցներին, և ինչ վերաբերում է երկրորդին՝ Ուկրաինայի կողմից այցագրային ռեժիմ սահմանելուն, կարծում եմ՝ մենք պետք է առայժմ ձեռնպահ մնանք պատասխան քայլերից»,-ընդգծել է Պուտինը:
«Ամենից առաջ դա վերաբերում է Ուկրաինայի հետ այցագրային ռեժիմին, որովհետև մեր կողմից Ուկրաինայի հետ այցագրային ռեժիմ սահմանելու դեպքում` կտուժեն միանգամայն անմեղ միլիոնավոր ուկրաինացիներ, որոնք առանց այդ էլ սուղ պայմաններում են ապրում, աշխատելով Ռուսաստանում, ոչ մեծ գումարներ են վաստակում իրենց ընտանիքները պահելու համար: Հարկ չկա դա անել»,-նշել է ռուսական պետության ղեկավարը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)