Դաշնության խորհուրդը վավերացրել է ՌԴ-ի կազմ Ղրիմն ընդունելու մասին պայմանագիրը
Աշխարհ
Դաշնության խորհուրդը միաձայն վավերացրել է «Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի Հանրապետությունն ընդունելու և ՌԴ-ի կազմում նոր սուբյեկտներ կազմավորելու մասին» միջպետական պայմանագիրը:
Փաստաթղթի վավերացման օգտին քվեարկել են Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի բոլոր 155 անդամները, որոնք ներկա են եղել նիստին:
Պայմանագիրը մարտի 18-ին Կրեմլում ստորագրվել էր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ղրիմի Հանրապետության Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի, հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովի և Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալիի կողմից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)