Պուտինն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի և Սևաստոպոլի մտնելու մասին օրենքները
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի և Սևաստոպոլի մտնելու մասին օրենքները: Ստորագրման արարողությունը հանդիսավոր պայմաններում տեղ է ունեցել Կրեմլի Եկատերինյան սրահում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Պուտինն ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի Հանրապետությունն ընդունելու և ՌԴ-ի կազմում նոր սուբյեկտներ կազմավորելու մասին» միջպետական պայմանագրի վավերացման մասին օրենքը, որն ստորագրվել էր մարտի 18-ին: Պայմանագրի համաձայն՝ այդ օրվանից Ղրիմի Հանրապետությունն ընդունված է համարվում է ՌԴ-ի կազմ:
Բացի այդ, Պուտինը համերկրային սահմանադրական օրենք է ստորագրել ՌԴ-ի կազմ Ղրիմի մտնելու և երկրում նոր սուբյեկտների՝ Ղրիմի Հանրապետության և համերկրային նշանակության Սևաստոպոլ քաղաքի կազմավորման մասին:
Եկատերինյան սրահում հավաքվել էր Ռուսաստանի խորհրդարանի ողջ ղեկավարությունը՝ երկու պալատների խոսնակները՝ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նառիշկինը, նրանց տեղակալները, ինչպես նաև Պետդումայի խմբակցությունների ղեկավարները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու