«Հպարտ եմ, որ ռուս եմ». Ժերար Դեպարդյեի հատուկ պատվերը
Աշխարհ
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն, շվեյցարական ժամացույցների Cvstos ընկերությանը պատվիրել է ստեղծել ժամերի հավաքածու՝ «Հպարտ եմ, որ ռուս եմ» անվանումով:
«Հպարտ եմ, որ ռուս եմ» հավաքածուն ներկայացնող ժամերը մաքուր ոսկուց են և զարդարված են Ռուսաստանի զինանշանի պատկերով: Ռուսական ոգին ներկայացնող ժամերի գինը դեռ որոշված չէ:
Նշենք, որ 2013-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրեց ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին: Դերասանը հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից` հարկային քաղաքականության հարցում երկրի իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն