Միջազգային հանրության աջակցությամբ Ուկրաինան կարող է հաղթահարել ճգնաժամը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, միջազգային հանրության աջակցությամբ Ուկրաինան կհաղթահարի ներկայիս ճգնաժամը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը' Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ:
«Ես այստեղ եմ հայտնելու իմ համախոհությունն Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին: Համոզված եմ, որ միջազգային հանրության աջակցությամբ դուք կհաղթահարեք այս դժվարին ժամանակաները»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Իր հերթին Յացենյուկը կրկին հաստատել է, որ Ուկրաինայի ժողովրուդը դեմ է Ղրիմի հանրաքվեի արդյունքներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն