Ադրբեջանը ԵԽ-ում քննադատել է Ռուսաստանին
Աշխարհ
Ադրբեջանը միացել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և Սևաստոպոլը Ռուսաստանի Դաշնության կազմ մտցնելու մասին ՌԴ որոշումը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից քննադատությանը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ կայքը:
ԵԽ Նախարարների կոմիտեն հայտարարել է, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն, որով բնակչության 96 տոկոսը ցանկություն է հայտնել մտնել ՌԴ կազմ, չի համապատասխանում եվրոպական ժողովրդավարական նորմերին և սկզբունքներին:
ԵԽ 42 երկրի, այդ թվում նաև Ադրբեջանի, պատվիրակությունները կողմ են քվեարկել են Նախարարների կոմիտեի' ՌԴ Պետդուման քննադատող որոշմանը: Ռուսաստանը և Հայաստանը դեմ են քվեարկել, Սերբիան ձեռնպահ է մնացել, քվեարկությանը չեն մասնակցել Բոսնիա Հերցոգովինայի և Մոնակոյի պատվիրակությունները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն