Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ 

Եվրասիական տնտեսական միությունում անհրաժեշտ է քննարկել հայ-թուրքական սահմանի կարգավիճակը

Արտաքին Քաղաքական

Սահմանների հարցում Եվրասիական տնտեսական միությունը շատ ավելի լուրջ և որոշակի անելիքներ ունի, քան քննարկել մի պետության նախագահի նամակ, որը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ և չի էլ նախատեսում անդամակցել: Միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանի գնահատմամբ' շատ կարևոր է դառնում հայ-թուրքական սահմանի կարգավիճակի հարցը: Եվրասիական տնտեսական միության ստեղծումից հետո հայ-թուրքական սահմանը կդառնա միջազգային երկու տնտեսական միավորումների սահման, քանի որ Թուրքիան հանդիսանում է Եվրամիության Մաքսային միության անդամ: «Հայ-թուրքական սահմանը դառնում է Եվրասիական տնտեսական միության արտաքին սահման և, համապատասխանաբար, ապագայում Եվրասիական միությունը պետք է լրջորեն զբաղվի դրա կարգավիճակով և համապատասխան քայլեր ձեռնարկի սահմանի իրավիճակի նորմալացման ուղղությամբ: Ներկա կացությունը ժամանակակից աշխարհում չի կարող բնականոն համարվել»,- «Արմենպրես» -ի հետ զրույցում նշեց Վիգեն Քոչարյանը:

Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակին` Վիգեն Քոչարյանը նշում է, որ միջազգային իրավական տեսանկյունից դրվագը, մեղմ ասած, տարօրինակ է: «Եվրասիական տնտեսական միությունը բաղկացած է 3 պետությունից և ևս 2 պետություն անդամակցության հայտ են ներկայացրել: Հետևաբար, բոլոր այլ պետությունները ոչ մի առնչություն չունեն միության ստեղծման աշխատանքներին և տարօրինակ կլիներ լուրջ քննարկել նրանց ղեկավարների կարծիքներն ու մտքերն այդ գործընթացի վերաբերյալ»,- ասաց Վիգեն Քոչարյանը` հավելելով, որ հավանաբար նամակի ընթերցումը ոչ թե սկզբունքային դիրքորորոշման արտահայտում է, այլ ստանձնած պարտավորության կատարում: Վիգեն Քոչարյանի գնահատմամբ` նախագահների հանդիպմանը քննարկվում էր Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ անդամակցությունը, որի հետ ԼՂՀ հարցի արծարծումը որևէ առնչություն չունի:

«Հայաստանն ավելի քան 20 տարի հանդիսանում է տարբեր միջազգային կառույցների անդամ և նման հարթությունում այդ հարցը երբեք չի դրվել: Հայաստանը ԱՀԿ անդամ է, ունի մեծ փորձ այդ կառույցում և անգամ այնտեղ ԼՂՀ -ի սահմանների հարցը երբեք խնդրահարույց չի դարձել: Եվրասիական միությունն էլ է տնտեսական կառույց, իրավիճակն էլ համանման, հետևաբար, սահմանների վերաբերյալ խնդիրների առաջացման հիմքեր չպետք է լինեն»,- ասաց Քոչարյանը' հիշեցնելով, որ Բաքվի ղեկավարությունը հնարավոր և անհնար բոլոր առիթներն օգտագործում է, որպեսզի վնասի Հայաստանին, նրա մասնակցությանը ինտեգրացիոն գործընթացներին: Հարևան պետության ղեկավարությունը բացահայտ հռչակել է որպես իր արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը Հայաստանի մեկուսացումը: «Ալիևի նամակը հենց այդ լույսի ներքո կգնահատեի»,- ասաց Քոչարյանը' հավելելով, որ ադրբեջանական ղեկավարության ջանքերը դատապարտված են տապալման, քանի որ Հայաստանն է որոշում ինտեգրացիոն գործնթացներում իր մասնակցության ձևաչափերը և Ադրբեջանը դրան խոչընդոտելու որևէ իրական լծակ չունի: Վիգեն Քոչարյանը շեշտում է, որ միջազգային իրավունքում տարածքային փոփոխությունների ճանաչման ինստիտուտ կամ անհրաժեշտություն գոյություն չունի: Պետությունները կարող են իրենց դիրքորոշումը հայտնեն' հայտարարելով, որ ընդունում են կամ չեն ընդունում այս կամ այն իրողությունը, սակայն դա զուտ տվյալ պետության տեսակետն է: Այստեղ էական է տարբերությունը պետությունների կամ կառավարությունների ճանաչման հետ. դրանք քայլեր են, որոնք առաջացնում են հստակ միջազգային իրավական հետևանքներ: Վիգեն Քոչարյանը չի բացառում նաև, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը կարող է ի վերջո հանգեցնել այնպիսի զարգացումների, որոնք վնաս կհասցնեն հենց Ադրբեջանի շահերին: «Իրավիճակն արագ է փոփոխվում և հնարավոր չէ բացառել, որ Եվրասիական միության անդամներ դառնան նաև դեռևս չճանաչված պետությունները' Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը և, այդ պայմաններում ինչ ու ոչ, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս առնչությամբ խորհուրդ կտայի Ադրբեջանին առաջնորդվել հայտնի ասացվածքով' «не буди лихо, пока оно тихо», քանի որ բացառված չէ, որ իր սեփական քայլերը կարող են իրավիճակի արմատական փոփոխության լրացուցիչ խթան հանդիսանալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը
Ամենադիտված