Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն 

Արցախն ու Հայաստանն անքակտելի ամբողջություն են. Մանվել Գրիգորյան

Հասարակություն

Լուրեր.com-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը.

- Պարո՛ն Գեներալ, տեղի է ունեցել ձեր իսկ հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ԱԺ ընդունած օրենքի համաձայն ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Ինչպե՞ս են ընթանում գործերը:

- Այո, առաջին նիստը տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Հանձնաժողովում առողջ, աշխատանքային, փոխըմբռնման մթնոլորտ է, բոլոր հնարավորությունները տրված են, ամեն ինչ արվում է, որ ազատամարտի մասնակիցները հեշտացված, պարզեցված կարգով, առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ստանան կարգավիճակ եւ կարգավիճակը հաստատող վկայական: Հանձնաժողովը ծրագրել է բոլոր անելիքները: Արդեն իսկ կոնկրետ անելիք կա, քանի որ միջգերատեսչական հանձնաժողովի հենց առաջին նիստում կարողացանք հաստատել ե՛ւ երկրապահ կամավորականներին ու Արցախյան պատերազմի մասնակիցներին տրվող վկայականների նմուշները, ե՛ւ հանձնաժողով դիմելու կարգը: Գործընթացը հեշտացնելու նպատակով եկանք եզրահանգման, որ ԵԿՄ-ն, պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունն ու արտակարգ իրավիճակների նախարարությունը, յուրաքանչյուրն իր մասով կարող է աշխատանքներ տանել եւ անձնական գործեր ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը: Երկրապահում չափազանց լուրջ են վերաբերվում այս ամենին: Իմ հանձնարարությամբ ԵԿՄ վարչությունում ստեղծվել է աշխատանքային մի հանձնախումբ, որը ԵԿՄ մարզխորհուրդների և տարածքային բաժանմունքների հետ կազմակերպելու է փաստաթղթերի հաշվառում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հանկարծ ազատամարտի որեւէ մասնակից դուրս չմնա ցուցակներից: Հետեւողական ենք լինելու նաեւ, որ հանկարծ կարգավիճակ չփորձեն ստանալ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների գոտում չեղած անձինք: Մեր բաժանմունքներին, մարզային կառույցներին հանձնարարել ենք աշխատել բոլոր ազատամարտիկների հետ՝ անկախ ԵԿՄ-ին նրանց անդամակցությունից: Ձեզ էլ կխնդրեմ, որպես լրատվամիջոցի, տարածեք հայտարարություն, որ Արցախյան պատերազմի բոլոր մասնակիցները, ուր էլ նրանք այսօր լինեն, եթե երեք ամսից ավելի եղել են ռազմական գործողությունների գոտում, դիմեն ԵԿՄ համապատասխան բաժանմունքներ, դիմեն համապատասխան գերատեսչություններ, կարող են նաեւ անհատապես դիմել միջգերատեսչական հանձնաժողովին: Եթե ունենք ընկերներ, որ այսօր արտերկրում են, կարող են անգամ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապվել հանձնաժողովին եւ ստանալ կարգավիճակ: Երկրապահի համար մի կարեւոր խնդիր եւս կա: Մենք միշտ պնդում ենք, որ մեր նահատակ ընկերները շարքում են՝ մեր կողքին: Հիմա հանձնաժողովում որոշում է կայացվել, որ երկրապահ կամավորականի կարգավիճակը եւ պատերազմի մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականներ պետք է տրվեն նաեւ հետմահու՝ մեր բոլոր զոհված մարտընկերներին: Սա նույնպես լուրջ բարոյական նշանակություն ունի:

- Տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց պատանի երկրապահների կառույցին պետբյուջեից 60 մլն դրամ հատկացնելու որոշումը: Ինչի՞ համար է ծախսվելու գումարը:

- ԵԿՄ-ն լրջորեն աշխատել է պատանիների հետ տարիներ շարունակ: Մենք պատանիներին շարային եւ կրակային հմտություններ ենք սովորեցնում, մարտարվեստ, ազգային մշակույթ, հայրենասիրություն ենք ներարկում: Պատանիները հայրենաճանաչության կենդանի դասեր են անցնում՝ լինելով սահմանամերձ բոլոր բնակավայրերում, այցելելով զոհվածների պատվին կանգնեցված հուշարձաններ: Մեր այս պատանիները դառնում են բանակի լավագույն կադրերը, նաեւ՝ Հայաստան պետության լիարժեք քաղաքացի: Մեր 72 բաժանմունքում ունենք պատանի երկրապահների կառույցներ: Բոլոր բաժանմունքներում տղաների եւ աղջիկների հետ պարապմունքներն անցկացնում են լուրջ մասնագետներ՝ պատերազմի մասնակիցներ, մասնակիցների ժառանգներ, լուրջ մանկավարժներ, համապատասխան կրթություն ստացած մարդիկ: Կարծում եմ՝ տեղին կլինի, որ այս գործընթացն առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնենք՝ թեկուզ քիչ, բայց վճարենք այս մարզիչներին եւ նրանցից էլ ավելի շատ պահանջենք: Ի վերջո, այս երեխաները ոչ մեկի սեփականությունն էլ չեն: Այս պատանիների մասին հոգ տանելը պետության թե՛ իրավունքն է, թե՛ պարտականությունը: Մենք տարեկան բազմապատիկ ավելի ծախսեր ենք անում: Խնդրեմ, ահա, ճամբարային գործընթացն է սկսվել: Այս տարի ճամբարային գորընթացին միայն մեր հովանավորությամբ մասնակցելու են 1545 պատանի երկրապահներ և 436 երիտասարդ երկրապահներ: Այս երեխաները միաժամանակ հանգիստ են անցկացնելու եւ ուսումնամարզական վարժանքներ: Այս հարցերում էլ , ի դեպ, գործակցում ենք պետական կառույցների հետ: Ընդհանրապես, միշտ եւ ամեն ինչով մեզ աջակցում է ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանը: Տարաբնույթ հարցերում մեզ աջակցում են պաշտպանության, կրթության, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունները, այլ գերատեսչություններ, կառավարությունը, Ազգային Ժողովը, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինները: Լավ կլինի՝ ամոթանք տաք բոլոր նրանց, ովքեր կասեն, թե բյուջեից ռազմահայրենասիրական դաստիարակության համար գումարներ ծախսելն անիմաստ է:

- Եթե կարելի է՝ անցնենք քաղաքական հարցերի: Ճի՞շտ է Հայաստանի ընդգրկումը Եվրասիական տնտեսական միության կազմում:

- Միանշանակ ճիշտ է: Ուզենք, թե չուզենք, պետք է Ռուսաստանի հետ համագործակցենք: Այսօր ռուս սահմանապահները Թուրքիայի հետ մեր սահմանն են հսկում, մեր անվտանգությունն են երաշխավորում: Մենք այսօր էլ լուրջ տնտեսական ինտեգրացիոն պրոցեսների մեջ ենք Ռուսաստանի հետ՝ բոլոր բնագավառներում: Ինքնուրույնության կորստի մասին խոսողները, թող ընդունեն, որ վաղուց արդեն մեր բոլոր ռազմավարական ոլորտները ռուսների վերահսկողությանն ենք հանձնել: Պարզապես մեր միջպետական հարաբերությունների հիմքում քաղաքակրթական ընդհանրությունն է ընկած, բարեկամությունն ու փոխադարձ շահը: Պետք է փոխադարձաբար վստահենք միմյանց:

- Իսկ ի՞նչ կասեք Աստանայի հանդիպման մասին: Համաձա՞յն եք, որ ԵՏՄ-ին անդամակցենք առանց Արցախի:

- Շատ լավ է, որ խոսում են, մտահոգվում են, բայց մի մոռացեք, որ Արցախը կայացած պետություն է իր բոլոր ինստիտուտներով: Հայաստանի ոչ մի նախագահ՝ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը և ո՛չ էլ մանավանդ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, երբեք քայլեր չեն անի, որոնցում չլինի Հայաստանի և Ղարաբաղի միասնական շահը: Էդ ազգի շահով սուտ անհանգստացողները թող լինեն Արցախում, թող զրուցեն արցախցու հետ: Այդ դեպքում կհամոզվեն, որ Արցախն ու արցախցին հզոր են, պաշտպանված: Այդքան հեշտ չէ կոտրել արցախցու կամքը: Բացի այդ մենք գործ ունենք մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: Ռուսաստանի և Հայասատանի միջև կնքված են մի քանի տասնյակ շատ կարևոր և երկարաժամկետ պայմանագրեր, որոնք որոշում են երկու պետությունների առաջիկա 50 տարիների զարգացման ընդհանուր ճանապահը: Հայաստան-Ռուսաստան միջպետական բարեկամության պայմանագրերն արդեն 20 տարվա պատմություն ունեն: Արդեն կնքել ենք բոլոր պայմանագրերը ռազմական եւ տնտեսական գործակցության ոլորտում, զենքի, զինամթերքի, վառելիքաքսուկային նյութերի մատակարարման, սահմանների համատեղ պաշտպանության ոլորտներում, այլ բնագավառներում: Հայ-թուրքական սահմանի պաշտպանություն, տնտեսական պայմանագրեր, մաքսային պայմանագրեր և այլ ավելի կարևոր փոխադարձ պայմանագրեր, որոնցից են կախված երկու պետությունների փոխհարաբերությունները: Իսկ տարածվող խոսակցությունները, մտահոգությունները չպիտի ազդեն մեր ընդհանուր գործունեության վրա: Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է: Հայաստանն էլ Արցախի անբաժանելի մասն է: Սրանք մի ամբողջություն են: Չկա առանձին Հայաստան, չկա առանձին Ղարաբաղ: Կա Հայսատան-Արցախ միասնականություն: Ես միշտ ասել եմ, Արցախը մեր անունն է, Հայաստանը՝ ազգանունը ու մենք մի ընտանիք ենք, մի ազգ, մի ժողովուրդ:

Աստանայում հոպարը զարմիկի նամակը կարդաց: Այսքան բան: Մեզ հետաքրքրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Մյուս այդ պետությունները՝ Ղազախստան, մյուս, մյուս, անգամ՝ Ադրբեջան, մեզ հետ մի պետության կազմում եղել են նաեւ Սովետ Միության ժամանակ: Մենք էլի կարեւորում էինք Ռուսաստանի հետ հարաբերությունները: Չի կարելի ցածր մակարդակի վերլուծություններ անել: Անգամ ասում են, թե մեր նախագահը, մեր արտգործնախարարը պետք է տեղում այս անեին, այն անեին: Հո բռնցքամարտիկ չե՞նք ուղարկել Աստանա: Դիվանագիտության լեզուն այլ է: Երկրապահները, հայ զինվորականությունն իրենց գործն արել են: Մենք մեր գործն արել ենք եւ միշտ էլ պատրաստ ենք անել: Իսկ դիվանագետներն իրենց գործը պետք է անեն, կրկնեմ՝ դիվանագիտության լեզուն այլ է:

- Իսկ ի՞նչ կասեք ադրբեջանական կողմի սահմանային ակտիվացումների մասին՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր, դիպուկահարների կրակոցներ եւ այլն:

- Մեզ մտահոգողը հենց դա պետք է լինի: Այն, որ Ադրբեջանը շարունակ հարձակողական ժամանակակից տեխնիկա է ձեռք բերում:Թե չէ՝ կոշտը նստել քարի դարդն է լացում: Փոխանակ մտածենք՝ ինչպես մեր սահմանի զինվորին լավ պահենք, ապահովենք ժամանակակից զենքով և տեխնիկայով և թույլ չտանք թշնամուն իր ոտնձգություններով թեկուզ մի հայի վնասի, վիրավորի: Թուրքը նենգ է խորամանկ: Մենք պետք է մտածենք զենք, սպառազինություններ, հանդերձ ձեռք բերելու մասին, պետք է լավ պահենք մեր բանակը: Ասել եմ, էլի կրկնեմ: Եթե մենք գերժամանակակից տանկեր ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն չունենք, գոնե պետք է մտածենք մասնագետներ պատրաստելու մասին: Եթե ադրբեջանցին փորձի տանկերը մեր դեմ օգտագործել, մենք խլելու ենք այդ տեխնիկան: Իրենք մեզ հետ կիսվելու են: Նրանք արդեն սովոր են՝ 1989-94-ի պատերազմի ժամանակ էլ մենք իրենց դեմ պատերազմել ենք իրենցից վերցրած տեխնիկայով: Սա պիտի լինի մեր մտահոգությունը՝ ինչպես պահենք մեր զինվորին, մեր բանակին, որ բանակն էլ պահի մեզ, որ ուրիշը չսպառնա մեզ, սպառնալու դեպքում էլ ստացել է եւ կստանա պատասխան: Սա պիտի լինի մեր խնդիրը: Չմտածենք՝ ուրիշներն ինչ են խոսում, մենք մեր տանն ենք, ուրիշներն էլ՝ իրենց տանը: Մենք ոչ մեկին չենք վնասում, թույլ էլ չենք տա, որ ուրիշները մեզ վնասեն,մեր անկախությունը վտանգեն:

- Խոսակցություններ կան, որ հարյուրավոր հայ ազատամարտիկներ, իբրեւ վարձկաններ, մասնակցում են Դոնբասում ընթացող մարտերին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

- Նախ դա փաստ չէ: Երկրապահում մենք նման տեղեկություն չունենք, թե ՀՀ որեւէ քաղաքացի մասնակցում է Ուկրաինայում ընթացող ռազմական պրոցեսներին: Վստահաբար կարող եմ հավաստիացնել, որ ԵԿՄ որեւէ անդամ նման գործընթացում չկա: Չեմ էլ ուզում հավատալ, թե ՀՀ որեւէ քաղաքացի կարող է, հայրենիքը թողած, օտար պետությունների համար կռվել: Մենք այսօր փխրուն հրադադարի վիճակում ենք: Հրադադար, որ ամեն օր խախտվում է մեր չարակամ հարեւանի կողմից: Այսօր հայ մարդը հայրենիքը հզորացնելու, Հայաստանի, Արցախի սահմանների պաշտպանության մասին մտածելու խնդիր ունի: ԵԿՄ-ն այս հարցերում նախանձախնդիր է եւ շատ ակտիվ: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր երկրում ռազմահայրենասիրական դաստիարակություն ստացած սերունդ մեծանա, որ մեր պատանիներն ու երիտասարդները անհրաժեշտության պահին ունակ լինեն պաշտպանելու սրբությունները՝ մորը, ընտանիքը, հայրենիքը: Օգտվելով առիթից՝ մեկ անգամ էլ կոչեմ աշխարհասփյուռ հայությանը լինել միասնական, միասնաբար կանգնել ազգային հարցերի կարգավորման դիրքերում: Հավատացնում եմ՝ միասնական հայությունն անպարտելի է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով
Ամենադիտված