Ուկրաինայի կառավարությունն առաջարկել է արգելել ՌԴ-ի 200 քաղաքացիների մուտքը երկիր
Աշխարհ
Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է արգելել Ռուսաստանի 200 քաղաքացիների մուտքը երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Նախնական ցուցակում հայտնվել է շուրջ 200 մարդ: Խոսքը ՌԴ-ի այն քաղաքացիների և քաղաքական գործիչների մասին է, որոնց մուտքն Ուկրաինայի տարածք կարգելվի»,- ասել է նա ուկրաինական ICTV հեռուստաալիքի եթերում:
Բացի այդ, Յացենյուկը նշել է ռուսական ընկերությունների դեմ պատրաստվող պատժամիջոցների մասին: «Խոսքը վերաբերում է ակտիվների սառեցմանը, սեփականաշնորհմանը մասնակցության արգելքին, Ռուսաստանի կառավարությանը մոտ բոլոր ընկերությունների նկատմամբ ֆինանսական մոնիթորինգ սահմանելուն»,- ասել է նա և հավելել, որ պատժամիջոցները վերաբերում են նաև պետական միջոցների հաշվին ՌԴ-ից ապրանքների գնմանը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը