Քաբուլում ահաբեկչական գործողությունից ՆԱՏՕ-ի երեք զինծառայող է զոհվել
Աշխարհ
Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում իրականացված պայթյունի հետևանքով ՆԱՏՕ-ի ուժերի երեք զինծառայող է զոհվել, ևս հինգը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի կողմից տարածված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԶԼՄ-ները նշել էին 13 զոհվածների մասին:
Մահապարտ ահաբեկիչն ականապատված ավտոմեքենայով ՆԱՏՕ-ի ուժերի պահակախմբի մեջ է մխրճվել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում: Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ՝ դեպի օդանավակայան տանող ավտոմայրուղում: Ոստիկանությունում չեն բացառում, որ զոհվածների թվում կարող են լինել խաղաղ քաղաքացիներ:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել են «Թալիբան» շարժման զինյալները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը