Տոկիոյի շրջանում 5,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով կան վիրավորներ
Աշխարհ
Առնվազն հինգ մարդ է վիրավորվել 5,6 մագնիտուդով ուժգին երկրաշարժի հետևանքով, որը սեպտեմբերի 16-ին տեղական ժամանակով ժամը 12:28-ին ցնցել է Ճապոնիայի մայրաքաղաքի շրջանը՝ երկրի ամենախտաբնակ գոտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Երկրաշարժի գոտում գտնվող «Տոկայ-2», «Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ատոմակայանները չեն տուժել: Երկրաշարժից հետո Տոկիոյի շրջանում դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը, որոշ ժամանակով կանգնեցվել է մայրաքաղաքի մետրոպոլիտենի աշխատանքը: Անվտանգության համակարգերի ստուգումից հետո երկաթուղիներն ու մետրոն վերսկսել են իրենց գործունեությունը:
Երկրաշարժը չի ազդել Տոկիոյի «Նարիտա» և «Հանեդա» օդանավակայանների աշխատանքի վրա: Երկրաշարժի օջախը գտնվում էր Իբարակի պրեֆակտուրայի հարավում, 50 կիլոմետր խորության վրա: Ճապոնիայի իշխանություններն սկզբում հայտարարել են ցունամիիի սպառնալիքի մասին, բայն այնուհետև նախազգուշացումը հանվել է:
Ստորգետնյա ցնցումների պատճառով Տոկիոյում ճոճվել են շենքերի պատերը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը