500 ակտիվիստ Գերագույն ռադայի շենքի դիմաց անվադողեր է տեղադրել
Աշխարհ
«Աջ հատված», «Կամք» և «Ավտոմայդան» կուսակցությունների 500 ակտիվիստներ անվադողեր են տեղադրել Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի դիմաց, որպեսզի պատգամավորներին հիշեցնեն «Իշխանության մաքրման» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
«Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման ոչ մի համաձայնագրի վավերացում չի կարող ստվերի տակ գցել Լյուստրացիայի մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Անվադողերը բերվել են նրա համար, որպեսզի ցույց տանք պատգամավորներին, որ եթե նրանք չքվեարկեն Լյուստրացիայի մասին օրենքի ընդունման օգտին՝ մենք նրանց ցույց կտանք թե որն է ժողովրդի լյուստրացիան »,- հայտնել է ակտիվիստներից մեկը:
Ներկա պահին խորհրդարանի մոտ հանրահավաքին մասնակցում են մեծ թվով ազգայնականներ:Գերագույն ռադաի շենքը ուժեղացված պաշտպանության կարգավիճակում է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը