Շվեդիայի Կառլ 16-րդ Գուստավ թագավորն ավտովթարի է ենթարկվել
Աշխարհ
Շվեդիայի Կառլ 16-րդ Գուստավ թագավորը ավտովթարի է ենթարկվել իր Դրոտնինգհոլմ նստավայրից ոչ հեռու՝ Նոկեբյուբրուն կամրջի վրա, որտեղ ներկայում շինարարական աշխատանքներ են ընթանում: Ոստիկանության տվյալներով՝ նրա ավտոմեքենան «բախվել է ճանապարհային երթևեկույթան մեկ այլ մասնակցի», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մեքենան, որով գնում էր թագավորը, զգալի վնասվածքներ է ստացել, բայց նա ինքը չի տուժել»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է թագավորական արքունիքի մամուլի ծառայության ղեկավար Մարգարետա Տուրգրենը:
Ականատեսների վկայությամբ, նորին գերազանցությունն ինքն է դուրս եկել տուժած ավտոմեքենայից և նստել մեկ ուրիշը:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այն պահին, երբ երկու ավտոմեքենաներ անսպասելիորեն կտրուկ արգելակել են, և թագավորական ավտոմեքենան բախվել է դրանց:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը