Յացենյուկն առաջարկել է Դոնբասը վերականգնել ուկրաինացի օլիգարխների հաշվին
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը՝ օրենսդրական բազա պատրաստել Դոնբասի առանձին շրջանների վերականգնման հատուկ հիմնադրամ ստեղծելու համար:
«Ես հանձնարարություն եմ տվել ֆինանսների նախարարությանը՝ նախապատրաստել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին տարածքների վերականգնման հատուկ հիմնադրամի ստեղծման օրինագիծ, որը պետք է համալրվի նախևառաջ նվիրատվությունների և ուկրաինացի օլիգարխների ֆինանսավորման հաշվին»,-հայտարարել է վարչապետը կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում:
Հատուկ հիմնադրամի ֆինանսավորման մյուս միջոցների թվում վարչապետը նշել է միջազգային դոնորական օգնությունը:
«Եվ, երրորդը, մենք կարող ենք այնտեղ միջոցներ ուղարկել պետական բյուջեից, եթե վերականգնենք լիակատար հսկողությունը ամբողջ տարածքի նկատմամբ, եթե ձեռնարկություններն սկսեն աշխատել և հարկեր վճարեն կենտրոնական բյուջեին»,-ընդգծել է Յացենյուկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը