ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Էբոլա վիրուսի դեմ պայքարի միջոցառումները
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 18-ի նիստում կքննարկի Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի համաճարակի հետ կապված իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի կողմից հրավիրված նիստի ընթացքում հավանաբար կներկայացվի բանաձևի նախագիծ, որով կոչ է արվում երկրներին՝ աջակցել Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության բռնկմանը հակազդելու միջազգային ջանքերը:
Ամերիկյան պատվիրակության կողմից ԱԽ-ի մնացած զսպման 14 անդամ երկրների շրջանում սեպտեմբերի 16-ին տարածված փաստաթուղթը պնդում է չեղարկել Արևմտյան Աֆրիկայի պետությունների հետ տրանսպորտային հաղորդակցության միակողմանի սահմանափակումները, որոնք տանում են «տուժած երկրների հետագա մեկուսացման և խափանում համաճարակին հակազդելու ջանքերը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, Անվտանգության խորհրդում հաշվետվությամբ հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը:
Ավելի վաղ Պան Գի Մունը լրագրողներին հայտարարել է, որ նիստի ընթացքում իրենք պատրաստվում են «շարադրել սպառնալիքի զսպմանն ուղղված միջազգային գործողությունների ծրագիրը», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել