«ՌԴ-ի բյուջեում ճշգրտումներ են կատարվել պատժամիջոցների պատճառով». Մեդվեդև
Աշխարհ
Կառավարությունը ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով ստիպված էր ճշգրտումներ կատարել բյուջեում՝ լրացուցիչ ֆինանսավորում ներդնելով տուժած տեղական ընտրությունների և ձեռնարկությունների աջակցության համար:Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
«Մենք ստիպված ենք եղել ճշգրտումներ կատարել մեր արդեն իսկ բավականին սեղմ բյուջեում՝ լրացուցիչ ներդրումներ անելով տեղական ընկերությունների, ձեռնարկությունների և հատկապես այն արդյունաբերության ոլորտների աջակցության համար, որոնք ուժեղագույն սահմանափակումների են ենթարկվել»,-ասել է Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ:
Բյուջեի նախագիծը Պետդումա կներկայացվի մինչև հոկտեմբերի 1-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը