Կաբարդինո-Բալկարիայի խորհրդարանը առաջին անգամ կին է գլխավորելու
Աշխարհ
Պատգամավորները Կաբարդինո-Բալկարիայի հինգերորդ գումարման խորհրդարանի նախագահ են նշանակել Տատյանա Եգորովային: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Կաբարդինո - Բալկարիան»:
Նշվում է, որ Եգորովան դարձավ Կաբարդինո-Բալկարիայի առաջին կին խոսնակը: Այդուհանդերձ, խարհրդարանում կանանց թիվը աճել է 15,7%-ով:
Եգորովան ներկայացնում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը: Չորրորդ գումարման խորհրդարանում նա զբաղեցրել է երիտասարդության, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ – ների գործով հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կաբարդինո-Բալկարիայի նախագահի պաշտոնի համար մի շարք թեկնածուների է առաջարկել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել