Շոտլանդիայում ավարտվել է տարածաշրջանի անկախության հանրաքվեն
Աշխարհ
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն ավարտված է: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այժմ երկրում դեռ վաղ առավոտ է: Սակայն մի քանի ժամվա ընթացքում բնակիչները կիմանան, որ քվեարկության արդյունքներով հաղթել են Միացյալ Թագավորության հետ միասնության կողմնակիցները:
Սա ակնկալվող արդյունք է, սակայն դա չի նշանակում, որ քվեարկության արդյունքներից հետո երկրում ամեն ինչ նույնը կմնա, ինչպես նախկինում: Դեռևս հանրաքվեից առաջ բրիտանական կառավարությունը խոստացել է զգալիորեն ընդլայնել Շոտլանդիայի լիազորությունները, որոնք ավելի կվերահսկեն սեփական բյուջեն: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ չնայած Շոտլանդիայի ազգային կուսակցությունը թերևս պարտվել է հիմնական հարցում, այնուամենայնիվ, մեկ այլ տեղ հաղթանակել է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը