Ցանցահենները հրապարակել են ամերիկյան աստղերի նոր ինտիմ լուսանկարները. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Անհայտ անձինք համացանցում տեղադրել են տասնյակ ամերիկյան դերասանուհիների, երգչուհիների և սպորտսմենուհիների ինտիմ լուսանկարները: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը:
Նրանք համացանցում տեղադրել են նախկինում չհրապարակված ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի, ամերիկյան ֆուտբոլիստուհի Հոուլ Սոլոի, դերասանուհի Քեյլի Քուոքո-Սվիթինգի, Վանեսա Հաջենսի, Հեյդեն Պանետյերի և Մերի-Քեյթ Օլսենի լուսանկարները:
TMZ առցանց պորտալի տվյալներով, լուսանկարները վերբեռնված են եղել 4chan և Reddit կայքեր, բայց հետո շատ արագ հեռացվել են: Այն մասին, թե երբ են արվել այդ լուսանկարները, հայտնի չէ, սակայն պորտալի համաձայն, լուսանկարներում Քարդաշյանը պատկերված է առանց ամուսնական մատանու: Քարդաշյանի ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանաել դերասանուհու անհատական տվյալների արտահոսքը:
Սեպտեմբերի սկզբին անհայտ ցանցահենը հրապարակել էր համացանցում տասնյակ հոլիվուդյան դերասանուհիների ինտիմ լուսանկարնեևը:
Այդ ժամանակ ցանցահենը կոտրել է iCloud ամպային ծառայությունը, որի օգնությամբ նրան հաջողվեց մուտք գործել զոհերի օգտահաշիվներ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը