Ուկրաինայի իրավիճակը կբարելավվի մինչև G20 գագաթաժողովի մեկնարկը. ԱՄՆ ֆինանսների նախարար
Աշխարհ
Միացյալ նահանգները հույս ունեն, որ մինչև նոյեմբերի կեսերը, Ուկրաինայում տիրող իրավիճակը զգալի փոփոխությունների կենթարկվի: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ' հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կողմ է Ռուսաստանի մասնակցությանը առաջիկա «Քսանյակի խմբի» գագաթնաժողովին, որը կանցկացվի Բրիսբենում, Լյուն ասել է. «Այս կամ այն երկրի մասնակցությունը «G20» խմբի աշխատանքներին որոշվում է երկրների ամբողջ խմբի կողմից: Այն խնդիրը, որը պետք է ավարտին հասցնել մինչև նոյեմբեր ամիսը`Ուկրաինայի իրավիճակի բարելավվումն է: Մենք, իհարկե, հույս ունենք, որ շարունակվող բանավեճերը հնարավոր է հանգեցնեն նրան, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը Նոյեմբերին էապես կտարբերվի ներկայիս իրավիճակից»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը