Վիեննայում բացվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովը
Աշխարհ
Վիեննայում մեկնարկում է խաղաղ ատոմին նվիրված գլխավոր միջազգային համաժողովը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 58-րդ գլխավոր խորհրդաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քննարկվելու են միջուկային չտարածման մերձավորարևելյան և հյուսիսկորեական ասպեկտները և մի շարք այլ խնդիրներ:
Գլխավոր խորհրդաժողովին զուգահեռ սեպտեմբերի 23-ին և 24-ին կկայանա ռադիոակտիվ թափոնների հարցերին նվիրված գիտական համաժողովը: Կազմակերպիչները հայտարարել են, որ ռադիոակտիվ թափոնների մշակման, փոխադրման և անվտանգ թաղելու տեխնոլոգիաների զարգացումը ՄԱԳԱՏԷ-ի այսչափ ներկայացուցչական մակարդակով առաջին անգամ է քննարկվելու վերջին 14 տարվա ընթացքում: Գլխավոր խորհրդաժողովի շրջանակներում սպասվում է նաև տարբեր երկրների ատոմային էներգետիկայի կարգավորիչների հանդիպումը:
Գլխավոր խորհրդաժողովում քննարկվելու են ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքի բոլոր բաղադրիչները՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կատարման վերահսկողությունը, միջուկային օբյեկտների անվտանգությունը, ատոմային օբյեկտների ֆիզիկական անվտանգությունը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը