Ֆրանսիայի ճգնաժամը կարող է կործանման հասցնել Եվրոպան. Սարկոզի
Աշխարհ
Ֆրանսիան ծանրագույն ճգնաժամ է ապրում, որը կարող է կործանել ամբողջ Եվրոպան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը սեպտեմբերի 21-ի երեկոյան հայտնել է հանրապետության նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը երկար ժամանակ ի վեր առաջին անգամ մեծ հարցազրույցով հանդես է եկել կենտրոնական հեռուստատեսությամբ:
«2008 թվականին ամբողջ աշխարհը ճարակած ճգնաժամը պատուհասել էր Ֆրանսիան: Դա այնպիսի մի ճգնաժամ էր, որպիսին աշխարհը չէր տեսել 1929 թվականից ի վեր,- հիշեցրել է քաղաքական գործիչը:- Իսկ 2014 թվականին Ֆրանսիայի ճգնաժամը կարող է արդեն սնանկացման հասցնել Եվրամիությանը»:
Խոսելով քաղաքականություն վերադառնալու որոշման մասին՝ Սարկոզին նշել է, որ չի ցանկանում հանդիսատեսը լինել այն «ստորացուցիչ ներկայացման», որում այսօր հայտնվել է երկիրը կամ դառնալ նրա «տոտալ մեկուսացման» վկան այն դեպքում, եթե իշխանության գա «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցությունը: «Ես ոչ թե պարզապես ցանկություն ունեմ վերադառնալու, ես այլ ընտրություն չունեմ»,-հավելել է նա:
Քաղաքականություն վերադառնալու մասին Սարկոզին հայտարարել էր սեպտեմբերի 19-ին՝ ուղերձ զետեղելով «Ֆեյսբուքի» իր էջում: Դրանում նա իր կողմնակիցներին հայտնել էր, որ մտադիր է մասնակցել «Միություն՝ հաջակցություն ժողովրդական շարժման»՝ Ֆրանսիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության նախագահի ընտրություններին, որը ներքին հակասությունների պատճառով մնացել է առանց միանձնյա առաջատարի: Դիտորդներից շատերը համակարծիք են, որ իր հայտարարությամբ Ֆրանսիայի նախկին նախագահը փաստորեն նախագահական նախընտրական արշավի մեկնարկն է տվել 2017 թվական ի ընտրություններից առաջ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը