Էրդողանի դեմ դատական գործ հարուցած թուրք պրոֆեսորին դասաժամ չեն տրամադրում
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դատական գործ հարուցած թուրք պրոֆեսորին համալսարանում դասաժամեր չեն տրամադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ստամբուլի Այդըն համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դասախոս պրոֆեսոր Հայրեթթին Օքչեսիզը դատական գործ էր հարուցել Էրդողանի դեմ այն բանի համար, որ օգոստոսի 15-ին նախագահական ընտրության պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո նա, խախտելով օրենքը, շարունակում էր վարել երկրի վարչապետի ու «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնները: Այդընի համալսարանի ռեկտորատից եկած գրությունում Օքչեսիզին տեղեկացվել է, որ իրեն դասաժամեր չեն հատկացվել:
Պրոֆեսորը համալսարանի նման որոշումը որակել է որպես հիմնարար իրավունքների և ազատությունների խախտում: Օքչեսիզը հայտնել է, որ պատրաստվում է դատական գործ հարուցել և իր իրավունքների պաշտպանության համար հասնել անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը