Նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն ԼԺՀ-ում. Պլոտնիցկի
Աշխարհ
Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետությունը նախատեսում է ՏԻՄ ընտրություններ անցկացնել նոյեմբերին և մտադիր չէ ընտրություններ անցկացնել Ուկրաինայի Գերագույն ռադա: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԼԺՀ առաջնորդ Իգոր Պլոտնիցկիին:
«Մենք չենք պատրաստվում Կիևի ռադա ընտրություններ անցկացնել: Մենք մեր սեփական ընտրությունները կանցկացնենք մեր իսկ սեփական տարածքում, և ժողովուրդն ինքնուրույն կհաստատի այս կամ այն առաջնորդին կամ պատգամավորին տեսնելու ցանկությունը»,-ասաց Պլոտնիցկին:
Ընդ որում, նա նշել է, որ ԼԺՀ-ի ընտրությունների անցկացման ճշգրիտ ամսաթիվը դեռևս չի կարող հայտնել: Միևնույն ժամանակ Պլոտնիցկին իր վստահությունն է հայտնել՝ ասելով, որ ընտրությունները երկրում կանցկացվեն առանց Կիևի ճնշման:
«Մոտավորապես, նոյեմբեր ամսին մենք կկարողանանք անցկացնել ընտրությունները, եթե չիրականացվեն ռազմական գործողություններ»,- ասել է ԼԺՀ վարչապետը:
Դոնեցկի և Լուգանսկի մարզերը «Ժողովրդավարական Հանրապետություններ» են հռչակվել, մայիսին անցկացված հանրաքվեներից հետո հայտարարել են իրենց ինքնիշխանության մասին և ավելի ուշ ձևավորել են «Նովոռոսիա» դաշինքը: Կիևը չի ճանաչում ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը