Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայում հակամարտության լուծման ծրագիր է առաջարկել
Աշխարհ
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հինգ կետից բաղկացած պլան է առաջարկել, որը, նրա խոսքով, թույլ կտա լուծել Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունը, մասնավորապես, նա հայտարարել է Ուկրաինայում գերագույն գլխավոր հրամանատարի ռազմակայան ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է կազմակերպության կայքում:
Տիմոշենկոյի կարծիքով՝ «երկրի նախագահը պետք է իր ձեռքը վերցնի երկրի կառավարման ամբողջ համակարգը, պաշտպանությանը ենթարկի կենսագործունեության բոլոր համակարգերը, ներառյալ պաշտպանական արդյունաբերության լիակատար վերակառուցումը, միանձնյա իրականացնի կառավարումը»:
Բացի այդ «Բատկիվշչինայի» առաջնորդը հայտարարել է ԱՄՆ-ում և Եվրամիությունում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին: Իսկ այժմ, Տիմոշենկոյի խոսքով, «գերուժեղ ռուսական լոբբին» Կիևին խանգարում է շարժվել Եվրոպայի ուղղությամբ:
Իր ծրագիր շրջանակներում Տիմոշենկոն առաջարկում է Ռուսաստանի հետ բանակցություններում անցնել «ուժի դիրքերից» ձևաչափի և մշակել աշխարհի հանգուցային երկրներում տեղեկատվական քաղաքականության հատուկ համակարգ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը