Կիևի և Լուգանսկի միջև վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը
Աշխարհ
Կիևի և Լուգանսկի միջև վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը, առաջին գնացքի բոլոր տոմսերը գնված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական վարչակազմը («Ուկրզալիզնիցի»): Լուգանսկ կայարանով մարդատար գնացքների երթևեկություն չէր իրականացվում հուլիսի 26-ից:
«Վերականգնված է մարդատար գնացքների ուղևորությունը մինչև Լուգանսկ կայարան: Տասը վագոնից բաղկացած գնացքը երթևեկելու է ամեն օր: Ուղևորահոսքի ավելանալու դեպքում վագոնների թվաքանակը կավելացվի»,- ասված է «Ուկրզալիզնիցի»-ի հաղորդագրության մեջ:
Դրանում ճշտվում է, որ տոմսերի մեծ պահանջարկի պատճառով արդեն հարկ է եղել վագոնների թիվը տասից ավելացնել մինչև 18:
Կիևի իշխանությունները և Դոնբասի աշխարհազորայինները սեպտեմբերի 5-ին պայմանավորվել են հրադադարի, գերիների փոխանակման շուրջ և հասել են մի շարք քաղաքական համաձայնությունների, մասնավորապես, Ուկրաինայն պարտավորվել է ներում շնորհել աշխարհազորայիններին և օրենք ընդունել Դոնբասի մի շարք շրջանների հատուկ կարգավիճակի մասին: Սեպտեմբերի 19-ին կողմերը համաձայնության են եկել կոնկրետ պայմաններով համընդհանուր հրադադարի շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել