ԵԽԽՎ նախագահը Բաքվում լսել է քաղաքացիների և իրավապաշտպանների բողոքները
Աշխարհ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը Բաքվում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը:
Հանդիպման ժամանակ ներկաները ԵԽԽՎ նախագահին տեղեկացրել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալների, քաղաքացիական հասարակության վրա պետության կողմից կիրառվող բռնությունների մասին: Մասնավորապես, խոսք է եղել REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի և «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի տեղակալ Թոֆիք Յագուբլուի դեմ սկսված դատական գործընթացների, իրավապաշտպան Լեյլա Յունուսի վիճակի մասին:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն իր անհանգստությունն է հայտնել տիրող իրավիճակի կապակցությամբ' խոստանալով այս հարցերն առաջ քաշել նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը