Պուտինը պատրաստվում է մասնակցել G20-ի գագաթնաժողովին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մասնակցել «Մեծ քսանյակի»՝ Ավստրալիայում կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Պեսկովը:
«Նախագահը շարունակում է պատրաստվել Ավստրալիայում «քսանյակի» գագաթնաժողովին»,-ասել է Պեսկովը:
Սեպտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Ավստրալիայի իշխանությունները ՈՒկրաինայի իրադարձությունների պատճառով փորձում են թույլ չտալ Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին: Սեպտեմբերի 21-ին Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլյա Բիշոլը հայտարարել է, որ G20-ի երկրները ներկայում միակարծիք չեն այն հարցում, թե Ռուսաստանի նախագահը պետք է արդյոք մասնակցի խմբի նոյեմբերյան գագաթնաժողովին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել