Վրաստանի նախագահը ժամանել է Աջարիա՝ ծանոթանալու տարերքի հետևանքներին
Աշխարհ
Վրաստանի նախագահը ժամանել է Աջարիա: Պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Գեորգի Մարգվելաշվիլին այցելել է սեպտեմբերի 20-21-ին տեղացած սաստիկ անձրևների հետևանքով տուժած տարածաշրջան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Պետության ղեկավարը տեղում կծանոթանա ստեղծված իրադրությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 20-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Բաթումում հեղեղվել են փողոցները և բնակելի շենքերի նկուղները: Ներկայում իրադրությունը կայունացել է, թեև համապատասխան ծառայությունները շարունակում են ջուրն արտամղել շենքերի նկուղներից:
Անձրևն ակտիվացրել է սողանքային երևույթները Խելվաչաուրի և Քոբուլեթի մունիցիպալիտետներում: Տարածաշրջանում շարունակվում են վերականգնման ու մաքրման աշխատանքները: Հատուկ հանձնաժողովը հաշվում է տարերքի պատճառած վնասը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել