Ավստրալիայի վարչապետը բանտով է սպառնացել հայրենիք վերադարձող իսլամիստներին
Աշխարհ
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը սեպտեմբերի 22-ին հայտարարել է, որ երկրի այն քաղաքացիները, ովքեր Մերձավոր Արևելքում կռվել են իսլամիստների շարքերում, հայրենիք վերադառնալու դեպքում երկար պատժաժամկետներ կկրեն բանտերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Իմ միանշանակ հաղորդումը բոլոր այն ավստրալացիների համար, ովքեր կռվում են ահաբեկչական խմբավորումների կողմում.դուք կձերբակալվեք, կենթարկվեք պատասխանատվության և շատ երկար ժամկետներով պատիժ կկրեք բանտերում»,-ասել է Էբոտը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Վարչապետի խոսքով՝ ներկայում Իրաքի և Սիրիայի արմատական խմբավորումների շարքերում կռվում են 60 ավստրալացիներ: Եվս քսանն արդեն վերադարձել են Ավստրալիա, և շուրջ հարյուր հոգի էլ ակտիվորեն պաշտպանում են ծայրահեղական գաղափարները:
Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները հայտարարել էին ծայրահեղականների դեմ պայքարելու համար հակաահաբեկչական օրենսդրությունը խստացնելու մասին: Անցած շաբաթ Ավստրալիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները իրականացրել էին այդ երկրի պատմության մեջ խոշորագույն հակաահաբեկչական արշավը: Ծայրահեղականության կասկածանքով Սիդնեյում և Բրիսբենում ձերբակալվել էր 15 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել