Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է գրեթե 2,8 հազարի
Աշխարհ
Էբոլա տենդի վիրուսի զոհերի թիվը Արևմտյան Աֆրիկայում հասել է 2793-ի, վարակված է 5762 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
ԱՀԿ-ն տվյալներ է ներկայացրել սեպտեմբերի 18-ի դրությամբ: Ավելի վաղ հաղորդվել էր 2,3 հազար մահացածների և 5,3 հազար վարակվածների մասին:
Էբոլա վիրուսը շարունակում է սրընթաց տարածվել Արևմտյան Աֆրիկայի տարածքում: Ներկայում վարակման դեպքեր են գրանցված արդեն Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Սենեգալում: Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի: ԱՀԿ-ն բարոյական է համարել հիվանդության բուժման համար փորձարարական դեղորայքի օգտագործումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել