Չինաստանում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել «Ֆենհուան» թայֆունի պատճառով
Աշխարհ
Չինաստանի արևելյան շրջաններում, որտեղ մոլեգնում է «Ֆենհուան» թայֆունը, չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներկայումս արևադարձային ցիկլոնը շարժվում է ափամերձ Չժեցզյանի նահանգով, սպասվում է, որ առաջիկա ժամերին այն կհասնի Շանհայ:
Թայֆունի արագությունը վայրկյանում հասնում է 26-28 մետրի: Արևելյան ափի ողջ երկայնքով սաստիկ անձրևներ են տեղում: Չժեցզյանի նահանգի վտանգավոր շրջաններից տարհանվել է ավելի քան 250 հազար մարդ, նավահանգիստներ են վերադարձել 32 հազար նավեր: Նշվում է ավերածությունների մասին: Իշխանությունները զգուշանում են ջրհեղեղներից, քանի որ 14 ջրամբարներում ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը