Ուկրաինայի ռազմագերիների ազատագրման կենտրոնը հրապարակել է 504 անհայտ կորածի ցուցակը
Աշխարհ
Ռազմագերիների ազատագրման կենտրոնը հրապարակել է Ուկրաինայի արևելքում 504 անհայտ կորածի ցուցակը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ՝ հղում անելով կենտրոնի ֆեյսբուքյան էջի գրառումը:
Գերիների փոխանակումը Մինսկի համաձայնագրի առանցքային կետերից մեկն էր: Այդ պահից ի վեր կողմերը 4 անգամ փոխանակում են իրականացրել:
Սեպտեմբերի 22-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր Twitter-ի միկրոբլոգում հաղորդել է Լուգանսկի շրջանի 6 ուկրաինացի զինվորականների ազատագրման լուրը: Ռազմագերիների հերթական փոխանակումը ակնկալվում է իրականացնել չորեքշաբթի օրը` «60-ը 60-ի դիմաց» բանաձևի շրջանակներում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը