ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել 16 անձանց նկատմամբ
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել 16 անձանց նկատմամբ՝ ահաբեկչական խմբերի մեջ ներգրավվածության համար: Այս մասին գրում է The Economic Times-ը:
Դա վերաբերում է Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իրաքի, Քուվեյթի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի, Սենեգալի և Թունիսի քաղաքացիներին:
Նշվում է, որ բոլոր 16 անձինք կապված են կամ «Ալ-Քաիդի» կամ էլ «Իսլամական Պետության» հետ: Պատժամիջոցների ցուցակում ներառված են ինչպես գրոհայիններ, այնպես էլ անձինք, ովքեր զբաղվում են ահաբեկիչների ֆինանսավորմամբ և հավաքագրմամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարություններն առաջարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատժամիջոցներ կիրառել 15 իսլամական ծայրահեղականների նկատմամբ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը