Պուտինը Պորոշենկոյին նախազգուշացրել է ԵՄ-ի հետ պայմանագրի իրագործման հետևանքների մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին նամակ է ուղարկել, որում նախազգուշացրել է նրան Կիևի կողմից Եվրամիաության հետ ասոցացման համաձայնագրի առևտրական մասի իրագործման հետևանքների մասին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին:
Ինչպես ասվում է նամակում, համաձայնագրի իրագործումը կփակի մուտքը ռուսական շուկա: Այս դեպքում նույնիսկ Ուկրաինայի փորձը ասոցացման համաձայնագրի իրագործման օրենսդրության փոփոխության հարցում կհանգեցնի ՌԴ- կողմից անհապաղ պատասխանի:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ ասոցացման համաձայնագրի միայն համակարգային ճշգրտումները, որոնք հաշվի են առնում ռուս-ուկրաինական տնտեսական հարաբերությունների և Ռուսաստանի տնտեսության ողջ սպեկտրը, թույլ կտան պահպանել գոյություն ունեցող առևտրատնտեսական համագործակցությունը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև»,- գործակալությունը մեջբերում է նամակի մի հատվածը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը