Հնդկական «Մանգալյան» զոնդը դուրս է բերվել Մարսի ուղեծիր
Աշխարհ
Հնդկական «Մանգալյան» տիեզերական ապարատը հաջողությամբ դուրս է բերվել Մարսի ուղեծիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO): «Մանգալյանը» հաջողությամբ դուրս է բերվել Մարսի ուղեծիր»,- ասված է ISRO-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Այդպիսով, Հնդկաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որին հաջողվել է առաջին փորձից զոնդ դուրս բերել Մարսի արհեստական արբանյակի ուղեծիր:
Բացի այդ, «Մանգալյաանը», որի արժեքը 75 մլն դոլար է, ամենաէժան միջմոլորակային կայանն է վերջին ժամանակներս բոլոր արձակվածներից:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Բանգալորի թռիչքների կառավարման կենտրոն, որտեղ Մարսի ուղեծիր ապարատի դուրս գալու լուրը մասնագետները դիմավորել են ծափահարություններով:
Դեպի հարևան մոլորակ ուղևորությունը տևել է տասն ամիս, և այժմ նրա շարժիչը դանդաղեցրել են Երկրից:
Նախօրյակին NASA-ի «Մեյվեն» ապարատը նույնպես մտել է Մարսի մթնոլորտ, սակայն դրա արձակումն ԱՄՆ-ի վրա տասն անգամ ավելի թանկ է նստել, քան «Մանգալյանը», հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը