Մեծ Բրիտանիան պատրաստվում է անօդաչու օդանավեր ուղարկել Իրաք
Աշխարհ
Մեծ Բրիտանիան պատրաստվում է անօդաչու օդանավեր ուղարկել Իրաք «իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին գրել է The Times-ը:
Միացյալ Թագավորության կառավարությունը տվյալ պահին ուսումնասիրում է այս հնարավորությունը: Դրական որոշում ընդունելու դեպքում անօդաչու օդանավերը մինչև տարվա վերջ կուղարկվեն Իրաք, Աֆղանստանում գործողությունների իրականացման ավարտից հետո:
Համապատասխան ծրագիրը մշակվել է վերջին երեք տարիների ընթացքում: Ենթադրվում է, որ անօդաչու թռչող համակարգերը նոր տարում կօգտագործվեն Իրաքում, ԱՄՆ-ի գլխավորությամբ, միջազգային կոալիցիայի համար:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակումներ է ձեռնարկել Եվրոպայի ուղղությամբ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը