Թուրքիան հերքել է Էրդողանի և Եգպիտոսի նախագահ Էլ-Սիսի հանդիպման վերաբերյալ լուրերը
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում չի հանդիպի Եգպիտոսի նախագահ Աբդուլֆեթահ էլ-Սիսիին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի հարցերով գլխավոր խորհրդական Լյութֆուլլահ Գյոքթաշը:
Նա նշել է, որ եգիպտական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Թուրքիան և Եգիպտոսը կհանդիպեն, իրականությանը չի համապատասխանում, և թուրքական կողմը հանդիպելու որևէ ցանկություն չունի կամ առաջարկ չի արել:
Թուրք-եգիպտական հարաբերությունները վատացան այն բանից հետո, ինչ 2013 թվականին Եգիպտոսում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո պաշտոնաթող արվեց նախագահ Մուհամեդ Մուրսին և իշխանության գլուխ անցավ Սիսին: Թուրքիայի իշխանությունները չեն ճանաչում Եգպիտոսի իշխանություններին որպես երկրի օրինական ղեկավարներ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել