Airbus-ը նոր գերձայնային ինքնաթիռ կկառուցի Aerion-ի հետ գործակցությամբ
Աշխարհ
Եվրոպայի Airbus Group ավիաշինական կոնցեռնը մտադիր է ամերիկյան Aerion կորպորացիայի հետ համագործակցությամբ կառուցել Aerion AS2 գերձայնային ինքնաթիռը, հեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deutsche Welle-ին:
Ինչպես սպասվում է, հանրանավի առաջին թռիչքը կկայանա 2019 թվականին, իսկ ուղևորների փոխադրումներ այն կսկսի իրականացնել 2021 թվականից ոչ ուշ: Ընդսմին օդանավը նախատեսված կլինի ընդամենը 12 ուղևորի համար:
Նոր ինքնաթիռը Մայնի Ֆրանկֆուրտի և Չիկագոյի միջև տարածությունը կկարողանա հաղթահարել 5 ժամ 8 րոպեում: Ժամանակակից սովորական օդանավով այդ չվերթն իրականացնելու համար պահանջվում է 8 ժամ 15 րոպե:
Գերձայնային ինքնաթիռը թռիչքները կիրականացնի մոտավորապես 15 հազար մետր բարձրության վրա, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը