Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրամբարը, զոհվել է 25 մարդ
Աշխարհ
25 մարդ է զոհվել Հնդկաստանի Հիմաչալ-Փրադեշի նահանգի Բիլասպուր օկրուգում, որտեղ ավտոբուսն ընկել է ջրամբարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Times of India թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ներկայում որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: Ավտոբուսի ուղևորների ստույգ թիվը հայտնի չէ. այն նախատեսված էր 40 մարդու համար, ևս մի քանի հոգի ճամփորդում էին տանիքի վրա:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 13 մարդ, նրանք բոլորը հոսպիտալացված են: Այդ ուղևորները հասցրել են ընկնելուց առաջ դուրս նետվել ավտոբուսից:
Ըստ նախնական տեղեկատվության՝ փոխադրամիջոցի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչը և վթարի է հանգեցրել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը