FEMEN-ի ակտիվիստուհիները Երիսեյան դաշտում ակցիա են անցկացրել «Իսլամական պետության» դեմ
Աշխարհ
FEMEN շարժման շուրջ մեկ տասնյակ ակտիվիստուհիներ սեպտեմբերի 24-ին Փարիզում բողոքի ակցիա են անցկացրել «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Le Figaro թերթի կայքին:
Ակցիայի՝ մինչև գոտկատեղը մերկացած մասնակիցները՝ պլաստմասայե ինքնաձիգներով, Ելիսեյան դաշտում բացականչում էին. «Անհավատներ, ոտքի ելեք և պայքարեք ԻՊ-ի դեմ», ինչպես նաև այլ կարգախոսներ:
Ակցիան տևել է ընդամենը մի քանի րոպե, ինչից հետո ակտիվիստուհիները հեռացել են:
Ինչպես նշվում է, այս միջոցառումը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել Ելիսեյան դաշտում զբոսնող զբոսաշրջիկների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը