Ավելի քան հազար մարդ է ձերբակալվել Եվրոպոլի գործողության շրջանակներում
Աշխարհ
Եվրամիության ոստիկանական ծառայության (Եվրոպոլ) աշխատակիցներն անցած ինն օրվա ընթացքում Եվրոպայի տարբեր երկրներում ավելի քան հազար ձերբակալություն են կատարել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լայնամասշտաբ գործողության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 24-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Ռոբ Ուեյնրայթի:
«Սա ամենախոշորն է հանցավորության դեմ պայքարի փոխհամաձայնեցված գործողություններից, որոնք երբևէ իրականացվել են Եվրոպայում»,-հայտարարել է Ուեյնրայթը, որի խոսքը մեջբերել է գործակալությունը:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ սեպտեմբերի 15-ից մինչև 23-ն անցկացված այս ակցիային մասնակցել են իրավապահ մարմինների 20 հազարից ավելի աշխատակիցներ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը