ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանին ոչ հաճո հայտարարություններ է արել
Աշխարհ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորն Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ երկրում բացակայում են իրավական երաշխիքներն ուժեղ ընդդիմության գործունեության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Բրասյորի համոզմամբ' առանց վերոնշյալ երաշխիքների երկրում անհնար է ժողովրդավարության գոյությունը: Անդրադառնալով երկրում քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալություններին' ԵԽԽՎ նախագահն ընդգծել է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:
Բրասյորը հայտնել է նաև, որ խորհրդարանում ունեցած հանդիպումների կենտրոնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նա ընդգծել է, որ խնդիրը կարող է կարգավորվել միայն երկխոսության ճանապարհով: ԵԽԽՎ նախագահը շտապել է հավաստիացնել, որ Եվրախորհուրդն աջակցում է Մինսկի խմբի ձևաչափին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել