Ուկրաինայի վարչապետը կոչ է արել չհեռացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել չհեռացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ Կիևը չի վերականգնել Ուկրաինայի ողջ տարածքի վերահսկողությունը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք խնդրում ենք մեր գործընկերներին չհեռացնել պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինան ձեռք չի բերել իր ամբողջ տարածքի վերահսկողությունը՝ սկսած Ուկրաինայի արևելքից և վերջացրած Ղրիմով»,- ասել է Յացենյուկը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շարունակվող ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում:
Նրա խոսքով` 20 տարի առաջ հրաժարվելով միջուկային զենքից, Ուկրաինան իր վրա է վերցրել վերջինիս չտարածման պարտավորությունը:
«Մենք հավատարիմ ենք մեր պարտավորություններին միջուկային զենքի չտարածման ծրագրով, սակայն մեզ պետք է տարածքային ամբողջականության, անվտանգության և անկախության երաշխիք»,- ասել է Յացենյուկը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել