ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ բանակցելու միջուկային խնդրի շուրջ
Իրան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին ժամանել է Թեհրան՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրին վերաբերող չլուծված հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, նշելով, որ պատվիրակությունը գլխավորում է միջազգային այդ կազմակերպության գլխավոր տնօրենի՝ անվտանգության հարցերով տեղակալ Թերո Վարիորանտան:
Ինչպես գործակալությանը հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Կամալվանդին, հոկտեմբերի 7-ին ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության անդամները և նրանց իրանցի գործընկերները «կվերսկսեն թափանցիկության ապահովման մնացած երկու միջոցառումների կատարման հետ կապված հարցերի քննարկումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ